Ադելը դատի կտա ֆրանսիական «Public» ամսագրին՝ կեղծ լուսանկարների հրապարակման համար
Աշխարհ
Բրիտանացի երգչուհի Ադելը դատի է տվել ֆրանսիական «Public» ամսագրին՝ կեղծ լուսանկարների տարածման համար։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։
Ամսագրի՝ փետրվարի 17-ի համարում հրապարակվել են երգչուհու բաց տեսարաններով կեղծ լուսանկարներ, որոնք տեղ են գտել նաև ամսագրի կայքում, այնուհետև ջնջվել են։ Ամսական 12 միլիոն ընթերցող ունեցող ամսագիրը 23-ամյա երգչուհու նկարները հրապարակել է երեք էջով։ Ադելի իրավաբանները պնդում են, որ լուսանկարներում երգչուհին չէ։
Նշենք, որ ամսագրի այս համարի թողարկմանը նախորդել է նմանատիպ գովազդային ակցիա։ Ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ժան–Կլոդ Էլֆասին թվիթերյան իր էջում ավելի վաղ ընթերցողներին հավաստիացրել էր, որ երաշխավորում է բաց տեսարաններով տեսագրություն հրապարակել՝ Ադելի մասնակցությամբ։ Պապարացին խոստացել էր հրապարակումները տեղադրել իր բլոգում, իսկ ավելի ուշ նա բլոգի այցելուների պահանջները բավարարելու համար երաշխավորել է «Public» ամսագիրը։ Հիշեցնենք, որ Ադելը դարձել է «Գրեմմիի» մրցանակաբաշխության 54-րդ արարողակարգի հաղթողը՝ վեց անվանակարգերում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ