Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան 

Սամվել Ֆարմանյան. «Եվրախորհրդարանականների մեծամասնությունը ՀՀ-ի հետ փաստարկված երկխոսության հակված չէ»

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը: Այն առաջինն էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներից հետո: ԱԺ-ի խորհրդարանական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև կարծիքներ փոխանակել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

Մեկ հանգամանք մտահոգիչ է՝ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումները առնվազն եվրախորհրդարանականների մեծամասնության համար մնում է չհասկացված: Ակնհայտ է նաև, գոնե իմ տպավորությամբ, որ այդ մեծամասնությունը հակված չէ փաստարկված երկխոսության և առաջնորդվում է իրավիճակային նախապաշարմունքներով: Այստեղ մեծ ու ժամանակատար աշխատանքի անհրաժեշտություն կա:

Առավել մտահոգիչ է հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները սովորաբար ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, որտեղ ամրագրվում է Եվրախորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի ընդհանրական մոտեցումները քննարկվված օրակարգային հարցերի վերաբերյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ և տարածաշրջանային խնդիրներ:

Ցավով պետք է արձանագրեմ, որ այս տարի հնարավոր չեղավ ընդունել նման համատեղ փաստաթուղթ: Որքան էլ տարօրինակ թվա, պատճառը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տեղի ունեցածի կամ ապագա հեռանկարների վերաբերյալ երկու կողմերիս տեսակետները համադրելու ու թղթին հանձնելու անհնարինությունն էր, ինչը հեշտությամբ արվեց, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրոխորհրդարանի մեր գործընկերների կողմից ներկայացված, ըստ էության՝ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումները և խորհրդարանական նույն ձևաչափով անցյալում (2012) ընդունված համանման փաստաթղթերի տրամաբանությունն ու բառապաշարը էապես շրջանցող, հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու արատավոր սովորույթը շարունակող և որևէ կերպ փաստացի չհիմնավորվող առաջարկությունները, ինչպես նաև՝ բանակցությունների միջոցով փոխընդունելի ձևակերպումներ գտնելու մեր ցանկության մերժումը:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նման մոտեցումը ինձ համար, որպես հայակական պատվիրակության ղեկավար, համարել եմ անընդունելի և բացառել եմ որևէ համատեղ փաստաթղթի ընդունումը, ինչին, մինչև նիստի վերջին րոպեն միտված է եղել հայկական ողջ պատվիրակության գործունեությունը, որտեղ ՀՀ ԱԺ-ի անունից կարող են տեղ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումներ, որոնք չեն արտացոլում իրականությունը և չեն բխում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերից:

Հաշվի առնելով խնդրո առարկայի շուրջ հասարակական հնարավոր լայն հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ Երևան վերադարձից հետո հայկական պատվիրակությունը կհրավիրի մամլո ասուլիս և առավել մանրամասն ու առարկայորեն կներկայացնի ԽՀՀ-ի 14-րդ նիստի արդյունքները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված