«Մահճակալս իմ թագավորությունն է, իմ գահը». Քրիստինա Ագիլերա
Աշխարհ
Քրիստինա Ագիլերան լուսանկարվել է «Latina» ամսագրի համար և հարցազրույց տվել համանուն ամսագրի աշխատակցին, որի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը, մեկնաբանել է իր «անհաջող ամուսնության» շուրջ պտտվող լուրերը։
Հիշեցնենք, որ Քրիստինան ամուսնացած էր Ջորդան Բրեթմենի հետ (Jordan Bratman), որից բաժանվել է 2011–ին։ Հոլիվուդում կարծիք կա, որ մինչ 30 տարեկան դառնալն իմաստ չունի ամուսնության մասին մտածել, քանի որ հիմնականում 20-30 տարեկան աստղերն ամուսնանում և շատ արագ էլ ամուսնալուծվում են՝ առաջին ամուսնությունը համարելով «երիտասարդ տարիքի սխալ»։
Սակայն նման կերպ չի մտածում Ագիլերան. «Ես այդպես չեմ մտածում։ Ես գտնում եմ, որ արել եմ այն, ինչը որ ճիշտ էր այդ պահին»։
Խոսելով հանգստի մասին՝ Քրիստինան ասել է. «Ես շատ եմ հոգնում նկարահանումներից, և այն օրերին, երբ դրանք չկան, իսկ երեխան նախկին ամուսնուս հետ է լինում, ես ուղղակի քնում եմ։ Ես սիրում եմ անկողնումս ուտել, քնել, հանգստանալ։ Դա իմ թագավորությունն է, իմ գահը»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ