14-ամյա կոնգոլեզցի աղջնակը՝ լավագույնն է Բեռլինալի կինոփառատոնում
Աշխարհ
Շաբաթ օրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ 62-րդ բեռլինյան կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը, և ինչպես Լուրեր.com–ն արդեն իսկ տեղեկացրել է, գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», բաժին հասավ Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրներին։ Նրանք հանդիսատեսի դատին էին հանձնել իրենց համատեղ աշխատանքը՝ «Կեսարը պեքտ է մեռնի» ֆիլմը։
Ժյուրին լավագույն դերասանի կոչումը հանձնեց դանիացի կինոդերասան Միկկել Ֆոլսգաարդին (Mikkel Folsgaard), որը մարմնավորել է խելագար դանիական թագավոր Քրիստիան VII-ին՝ «Թագավորական սիրավեպ» ֆիլմում։ Կնոջ լավագույն դերակատարման մրցանակը հանձնվեց կոնգոլեզցի 14-ամյա դերասանուհի Ռեյչել Մվանզային (Rachel Mwanza)՝ կանադական «Պատերազմի կախարդը» ֆիլմում նկարահանվելու համար։ Ռեյչելը խաղացել է 12-ամյա կոնգոլեզցի աղջկա դերը, որի կյանքը լի է դաժան իրադարձություններով՝ սպանություն, բռնություն, երեխայի ծնունդ, սեփական աչքերի առաջ ամուսնու մահ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ