Մել Գիբսոնը չի մասնակցել Հյուսթոնի հուղարկավորությանը՝ չնայած հատուկ հրավերքին
Աշխարհ
Ուիթնի Հյուսթոնի ընտանիքն ու հարազատներն ակնկալում էին, որ երգչուհու հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև հայտնի հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը։ Սակայն վերջինս չէր ընդունել հրավերքը՝ պատճառաբանելով, որ ընտանեկան հարցեր ունի։
Ինչպես հայտնում է TMZ.com կայքը, մի քանի տարի առաջ Գիբսոնը փորձել է օգնել Հյուսթոնին, երբ նրա մոտ սրվել էր ալկոհոլից և թմրանյութերից ունեցած կախվածությունը։ Թե ինչով էր օգնել հայտնի դերասանը, մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ Գիբսոնը երկար ժամանակ էր անցկացնում Ուիթնիի հետ։ Այդ է պատճառը, որ հանգուցյալի ընտանիքն ու հարազատները հատուկ հարգանք են տածում Գիբսոնի անձի նկատմամբ և հատուկ հրավերք են արել նրան՝ մասնակցելու երգչուհուն վերջին հրաժեշտը տալու արարողությանը։
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին, «Բեվեռլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ