Գայտանային աջակցում են ուկրաինական շոու–բիզնեսի աստղերը
Աշխարհ
Եվրատեսիլ 2012-ում Ուկրաինայի մասնակցի որոշման հարցում հայտնի երգչուհի Գայտանայի աստղային ընկերներն ու գործընկերները որոշել էին իրենց աջակցությամբ օգնել նրան։ Յուրօրինակ տեսանյութում նրանք իրենց աջակցությունն էին հայտնել երգչուհուն։
Պատրաստվել էր 2 տեսանյութ՝ «Lavina Music» ընկերության ստեղծագործական խմբի կողմից՝ Գայտանայի պրոդյուսեր Էդուարդ Կլիմի աջակցությամբ։ Տեսանյութում հանդես էին եկել ուկրաինական շոու–բիզնեսի բազմաթիվ աստղեր։
«Ես անչափ զարմացել էի, երբ տեսա տեսանյութը։ Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնի, թե ինչ հաճելի էր լսել նման բարի և ջերմ խոսքեր։ Ես վստահ եմ՝ սա արդեն մեծ հաղթանակ է, քանի որ այդքան շատ զբաղված մարդ, որոշել էր այս ցուրտ օրերին հավաքվել և աջակցել ինձ։ Ես երախտապարտ եմ յուրաքանչուրին, որը մասնակցել է այս տեսանյութի նկարահանմանը։ Ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուրի աջակցությունը»,– ասել է Գայտանան։
Նշենք, որ Եվրատեսիլի ուկրաինական մասնակցի ընտրության եզրափակիչը տեղի է ունեցել փետրվարի 18-ին և կարծես թե իսկապես տեսանյութն օգնել է երգչուհուն, քանի որ հենց Գայտանան է ներկայացնելու Ուկրաինան Եվրատեսիլում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ