Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Իրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ 

Կամ էլ հիմա էլ ռուսների՞ն եք գցում. Հրանտ Բագրատյան` կառավարությանը

Բլոգոսֆերա

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի կառավարության ղեկավարի և անդամների որոշ մեկնաբանություններ առաջիկայում ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ զարմացնում են։ Լսեք մինչև 2013-ի սեպտեմբերի երեքը եվրաինտեգրվում էիք, հայտարարում, որ ՄՄ մտնելն անհնարին է։ Հետո հանկարծ 180 աստիճան շրջադարձ կատարեցիք։ Պարզվեց, որ առանց ՄՄ չեք պատկերացնում ՀՀ ապագան։ Ապա սկսեցիք աշխատել ՄՄ փաստաթղթերի վրա։ Ստիպված եք մերթ ընդ մերթ հաղորդակցվել և ինչ-որ փաստեր ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու հետ կապված։ Չգիտեմ թե ինչ է պատահել, հիմա էլ վարչապետն ու նախարարները մի այսպիսի մոտեցում են որդեգրել. հա դե վատ բան է ՄՄ-ին միանալը, բայց ի՞նչ անենք։ Ընտրում ենք վատի ու վատագույնի միջև։ Այ քեզ բան։ Է ոչ մի բան էլ մի ընտրեք։ Կամ էլ հիմա էլ ռուսներին ե՞ք գցում։ Էկոնոմիկայի նախարարը վարչապետի հանձնարարությամբ պատասխանելով լրագրողներին ասում է. դե 1.5%-ով գնաճ կավելանա էլի։ Վատ է, բայց ադքան էլ չէ։ Մ՞իթե սա պատասխան է։ Լսեք էկոնոմիկան 400 մասնագիտություն ունի։ Մ՞իթե տնտեսական կապերով մի հատ մակրոտնտեսագետ չգտաք, մի հատ էլ տեղակալ, որպեսզի լրջորեն այդ անդամակցելով զբաղվեին և նման անընդունելի գնահատականներ չտային։ Ես չեմ ընտրել ՄՄ-ն, դուք եք ընտրել։ Բայց մի՞թե դրանից հետո որպեսզի տնտեսական իրավիճակի թեկուզև կես տոկոսի վատացում չլիներ չարժեր մի հատ հատուկ նախարարի (առանց պորտֆելի) հաստիք բացել։ Ընդ որում լիարժեք մասնագետի։ Հիմա վերադառնամ էկոնոմիկայի նախարարի ասածին։ Նախ, 1.5% գնաճը մաքսատուրքի տեսքով գալիս է բյուջե։ Է վերադարձրեք սուբսիդիայի ձևովայդ նույն գումարները սպառողներին։ Դա ինչ ասելու բան է։ Հետո, մի՞թե կառավարության ղեկավարի ու էկոնոմիկայի նախարարի դերը այս պարզ մտքերն արտահայտելն է, մաքսատուրքերի բարձրացման գոտւմ գտնվող ապրանքատեսակների անվանացանկը ճշտելը։ Եղբայր, ձեր գործը բիզնեսը նոր միջավայրում աշխատելուն նախապատրաստելն է, ՄՄ սահմաններում ինտեգրացիոն պրոցեսներին ծանոթացնելը։ Մ՞իթե մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց մի քանի հոգիանոց խումբն ի վիճակի է ճանապարհային քարտեզ մշակել, ուր ոչ մի ակնարկ չկա առ այն, թե բիզնես հանրությունն ինչ ակնկալիք ունի ՄՄ-ից։ Դրա համար էլ մեզ գովում են. թե տեսեք շատ արագ են ինտեգրվում։ Է բա ի՞նչ կլինի։ Չ՞է որ պարզապես copy-paste ենք անում ռուսական օրենքները։ ԱԳ փոխնախարարն էլ ասում է, թե ոչ թե լավ ենք աշխատում, այլ հիանալի։ Գոնե սրան էկրաններով ցույց մի տվեք։ Ամեն անգամ սրա ելույթից ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը մի կես տարով պակասում է։ Արագ պետք չէ ինտեգրվել։ Արդյունավետ է պետք, որ անկում չունենանք։ Առանց այդ էլ տնտեսությունը լճացած է։ Նոր անկոմներ չեն կարող լինել։ Հայաստանն ենք կորցնում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում
Ամենադիտված