Միխայիլ Գալուստյանն ուրախ է Սոչիի օլիմպիադայի փոխանցումավազքին մասնակցելու համար
Բլոգոսֆերա
Ազգությամբ հայ, կինոդերասան Միխայիլ Գալուստյանն ուրախ և հպարտ է Սոչիի օլիմպիադայի փոխանցումավազքին մասնակցելու համար:
«Ուրախ և հպարտ եմ օգնելու իմ երկրին և իմ հարազատ Սոչիին' դիմավորելու Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը: Ուրախ եմ նաև, որ Օլիմպիական կրակը վառեցին Վլադիսավ Տրետյակն և Իրինա Ռոդնինան»,- Instagram-ի իր էջում գրել է Գալուստյանը:
Փոխանցումավազքի 123 օրվա ընթացքում Օլիմպիական կրակը հասցրել է հաղթահարել ավելի քան 65 հազար կիլոմետր, այն տարել են 14 հազար ջահակիրներ:
Կրակը Բայկալում իջել է ջրի տակ, եղել է Հյուսիսային բևեռում, Էլբրուսի գագաթին, այն տարել են ավտոմոբիլներով, գնացքներով, ինքնաթիռներով, ռուսական եռաձի կառքով, եղջերուների լծասարքերով: Ջահը եղել է նաև միջազգային տիեզերակայանում և երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ