«Հայկական Ժամանակ». Քրօրում «կուսակցագողություն» հոդված ավելացնելու ժամանակն է
Հայկական Մամուլ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ խնդրելով քրգործ հարուցել փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով:
Ըստ Սարգսյանի, նման որակում պետք է ստանա իրենց կուսակցության շուրջ օրերս տեղի ունեցած իրադարձությունը, երբ ՍԴՀԿ-ից հեռացված Գ. Պերկուպերկյանը ներկայացել է որպես կուսակցության ատենապետ: Ի դեպ, Հայաստանում վերջերս ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գործող Քրեական օրենսգրքում «Կուսակցագողություն» անունով հոդված ավելացնելու ժամանակն է, գրում է «Հայկական Ժամանակ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ