«168 Ժամ». Միլիոնավոր դոլարների դրամաշնորհ ստացողներն իշխանություններն են. Արմեն Մարտիրոսյան
Հայկական Մամուլ
«1988-ին քաղաքական այսպիսի ակտիվություն չկար, բնապահպանական շարժումը բերեց քաղաքական ակտիվություն: Այսօր ՀՀ-ում այլ իրավիճակ է, արդեն քաղաքական ակտիվություն կա, ակտիվացել են նաև քաղաքացիական նախաձեռնությունները:Կարծում եմ,որ սա դրական պրոցես է, և քաղաքացին փորձում է պաշտպանել իր իրավունքները».-երեկ «168Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բնապահպանական այս շարժումը 1988թ. նման առաջացնի քաղաքական հզոր շարժում: Բնապահպանական այսօրվա շարժումների մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե դրանց հետևում արտաքին ուժեր են կանգնած, որվհետև այդ կազմակերպություններն աշխատում են դրամաշնորհներով:
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ամենամեծ՝ միլիոնավոր դոլարների դրամաշնորհ ստացողներն իշխանություններն են:Այս դեպքում պետք է ասենք՝ իշխանությունն այդ գրանտների արդյունքում մեր երկիրը քանդե՞ց»,-ավելացրել է պատգամավորը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ