«Ժողովուրդ». Գագիկ Մխեյանը որոշել է ԱԺ աշխատակիցներին լավություն անել
Հայկական Մամուլ
Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը որոշել է խորհրդարանի անձնակազմին ՀՀ պետբյուջեի հաշվին «լավություն անել»: Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Գագիկ Մխեյանն աշխատակիցներին առաջարկել է այսուհետ իրենց անձնական բջջային հեռախոսները լիցքավորման դնել ոչ թե տանը, այլ Ազգային Ժողովում: Ըստ Մխեյանի՝ ԱԺ աշխատակիցներն իրենց բնակարաններում այդպես կկարողանան խուսափել ավելորդ էլեկտրաէներգիա ծախսելուց, և հեռախոսները կլիցքավորեն պետության հաշվին: Մխեյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Անհեթեթություն է»,-ասաց նա: Թերթը հիշեցնում է, որ Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ