Տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի հաշվառման հաջորդ աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 14-ին
Տնտեսություն
2011թ. նոյեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում կանցկացվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հաշվառման աճուրդ:
Ըստ Հայաստանի ճանապարհային ոստիկանության հաղորդագրության, հոկտեմբերի 24-ին կայացել էր տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդը: Ավտոմոբիլների համարանիշերի համար աճուրդին մասնակցելու հայտ էին ներկայացրել 58 ֆիզիկական անձինք եւ 20 իրավաբանական անձինք: Աճուրդին դրված էին ավտոմոբիլների համարանիշերի 157 լոտ, իրացվել է 68-ը, իսկ մոտոտրանսպորտային միջոցների համարանիշերի 16 լոտից չի իրացվել ոչ մեկը:
Աճուրդից գոյացած գումարը կազմել է 25 968 000 դրամ: Մեկ լոտի համար վճարված նվազագույն գումարը կազմել է 120 000, իսկ առավելագույն գումարը` 1 200 000 դրամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում