Olympus–ի ներկայացուցիչը կախվելու միջոցով ինքնասպան է եղել
Աշխարհ
Olympus ճապոնական ընկերության Հնդկաստանի ներկայացուցչության ղեկավարի մարմինը հայտնաբերվել է Նյու Դելիի արվարձաններից մեկում։ Ընկերության մենեջերը, որը նույնպես հայտնվել էր անցյալ տարի ճապոնական ընկերության շուրջ հասունացած ֆինանսասկան սկանդալի կենտրոնում, ինքնասպանություն է գործել, հաղորդում է NEWSru.com–ը՝ հղում անելով Հնդկաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությանը։
49-ամյա Օմորիի մարմինը հայտնաբերվել է Նյու Դելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արվարձաններից մեկի այգում։ Վերջինս կախվել է այգու ցանկապատից։
Նա Olympus ընկերության արտադրած Հնդկաստան մատակարարվող բժշկական սարքավորումների մենեջերն է եղել։
Հիշեցնենք, որ Olympus ընկերության շուրջ սկանդալի պատճառը 1990–ականներից սկսած ընկերության կողմից պետությանը հաշվետվություններ և ֆինանսական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելն է եղել, որի չափը կազմում է շուրջ 1.5 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ