«Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կլինենք այնտեղ, որտեղ եղել ենք 2008-ի` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը»
Բլոգոսֆերա
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին:
Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան` ժամը 21.00-ին, Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան, որ չհաջողվեց 2008-ին:
Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին և պայքարին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ