165 իտալացի տուժել է «նարնջագույն պայքարում»
Աշխարհ
Իտալական Իվրեա քաղաքում «Նարնգագույն պայքարի» ժամանակ 165 հոգի ցիտրուսից վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Մրգային պայքարի մասնակիցները ստացել են կապտուկներ և այլ վնասվածքներ։ Տուժածներից 152-ին տեղում օգնություն են ցուցաբերել՝ տեղափոխելով մոտակա բուժկետ։ Իսկ մնացած 13 վիրավորին հոսպիտալացրել են։ Բոլորին շտապ օգնություն է ցուցաբերվել, և տուժածները շուտով դորս են գրվել։ Կշարունակե՞ն արդյոք տուժածները մասնակցել նարնջագույն պայքարին, պարզ չէ։
Նշենք, որ միայն երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Իվրեաի փողոցներ էին դուրս եկել ավելի քան 35 հազար հոգի՝ մասնակցելու մրգային պայքարին։ Հայտնի է, որ 2011–ին «Նարնջագույն պայքարի» ժամանակ վիրավորվել է ավելի քան 190 հոգի։ La battaglia delle arance-ն արդեն մի քանի դար է, ինչ կազմակերպվում է քաղաքում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ։
Դիմակահանդեսը տևում է երեք օր։ Այս տարի այն մեկնարկել է կիրակի օրը՝ փետրվարի 19–ին և կավարտվի այսօր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ