Ճապոնիան 2050 թվականին նախատեսում է տիեզերք տանող վերելակ կառուցել
Աշխարհ
Ճապոնական շինարական ընկերությունը 2050 թվականին նախատեսում է կառուցել դեպի տիեզերք բարձրացող վերելակ, որի միջոցով հնարավոր կլինի թափոններ տեղափոխել այլ մոլորակներ, հաղորդում է Газета.Ru-ն։
«Տիեզերական վերելակը» լինելու է մալուխ, որի մի ծայրը ամրակցվելու Երկիր մոլորակում, իսկ մյուս ծայրը լինելու է մեկ այլ մոլորակում։ Մալուխին ամրակցված է լինելու մեկ ամբարձիչ, որի օգնությամբ էլ թափոնները Երկիր մոլորակից տեղափոխվելու են տիեզերք։
Ըստ ընկերության նախագծի, վերելակի մալուխը պատրաստվելու է ածխածնի նանոխողովակներով, որը 20 անգամ ավելի ամուր է երկաթից։ Վերելակի երկարությունը լինելու է 96 հազար կմ։ Ընկերությունն այս նախագծով նպատակ ունի նվազեցնել տեզերք ուղարկվող թափոնների ծախսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ