Էրդողանի որդին դատական գործ է հարուցել կոռուպցիայի մեջ իրեն մեղադրած դատախազների դեմ
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդին' Բիլալ Էրդողանը, դատական գործ բացելու պահանջով հայց է ներկայացրել Ստամբուլի դատարան' կապված դեկտեմբերի կեսերին «Մեծ կաշառք» գործողության շրջանակում թուրքական ոստիկանության կողմից անցկացված կոռուպցիոն բացահայտումներում իր անունը ևս շրջանառվելու հետ: Այս մասին հայտնում է թուրքական «T 24» ինտերնետային թերթը:
Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Էրդողանն օրերս հայտարարել էր, թե դեկտեմբերի 17-ին իրագործված օպերատիվ գործողություններում հիշատակված իր և երեք նախարարների որդիները փոխհատուցման դատական գործ են բացելու գործողություններն իրականացրած դատախազների դեմ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ձերբակալվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում` որոշ նախարարների որդիներ և գործարարներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեջ: Ոստիկանության գործողությունների հետ կապված' Էրդողանը հայտարարել էր, որ դրանք ուղղված են իր կառավարությունը տապալելու դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)