Թուրքիայում սկսել են ազատ արձակել կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալված չինովնիկներին և գործարարներին
Թուրքիա
Թուրքիայում այսօր ազատ են արձակվել դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված ապօրինությունների և կաշառակերության գործողությունների շրջանակում կալանավորված կասկածյալներից թուրքական Halkbank-ի տնօրեն Սուլեյման Ասլանը և ևս 8 չինովնիկ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը մերժել է նույն գործողությունների շրջանակում կալանավորված ներքին գործերի նախկին նախարար Մուամար Գյուլերի որդուն' Բարըշ Գյուլերին, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի որդուն' Քաան Չաղլայանին և ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին ազատ արձակելու մասին փաստաբանների պահանջները:
Դատախազությունն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել նաև Սուլեյման Ասլանի ունեցվածքի վրա նախկինում դրված արգելանքը: Հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում Սուլեյման Ասլանի' Ստամբուլում գտնվող տնից ոստիկանությունը կոշիկի տուփերում պահվող 4,5 մլն դոլար կանխիկ գումար էր հայտնաբերել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)