Իտալացի բժիշկը մա՞րդ է կլոնավորել
Աշխարհ
Իտալացի բժիշկ Սևերինո Անտինորին հայտարարել է, որ երեք երեխա է կլոնավորել՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Նրա խոսքերով, այդ երեխաները, որոնք 9 տարեկան են, ապրում են Արևելյան Եվրոպայում։
Բժիշկը նաև ասել է, որ երեխաներն առողջ են և ինքնազգացողությունից չեն բողոքում։ Հատկանշական է, սակայն, որ Անտինորին իր ասածները հաստատող որևէ փաստ չի ներկայացրել։
Նրա հայտարարությունը բժշկական միջավայրում բանավեճերի պատճառ է դարձել։ Մասնագետների մի մասը դեմ է արտահայտվում մարդու կլոնավորմանը, իսկ մյուս մասն ընդհանրապես չի հավատում Անտինորիի բառերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ