Երևանը քաղաքապետի արածը չի մոռանա. Մարինե Պետրոսյան
Հասարակություն
«Մաշտոցի պուրակում» իրավիճակը բավականին լարված է, մարդիկ՝ մտահոգ։ Երևանը չի մոռանա քաղաքապետի արածը։ Այդ մասին է վկայում քաղաքացիների ակտիվությունը։ Այս մասին հայտնեց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ Լուրեր.com–ի թղթակցի հետ զրույցում՝ Մաշտոցի պուրակից։
«Ամեն գնով պայքարելու ենք պուրակում շինարարությունները դադարեցնելու համար, այնուամենայնիվ, հուսով եմ՝ բանը բռնությանը չի հասնի»,–նշեց նա։
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ևս պատրաստվում է միանալ բնապահպան ակտիվիստներին։ «Քաղաքապետարանը պոպուլիստական նկատառումներով Աբովյան փողոցից ապամոնտաժեց կրպակները՝ տեղափոխելով ժովովրդի համար մեկ այլ կենսական տարածք՝ առանց վերջինիս կարծիքը հաշվի առնելու, մենք պետք է պայքարենք սեփական իրավունքների համար»,–նշեց Տիգրան Պասկեվիչյանը՝ Լուրեր. com–ի թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ, թեև երեկ տեղի ունեցած ակցիայի արդյունքում պուրակում շինարարությունը դադարեցվել էր, սակայն ակտիվիստների՝ պուրակը լքելուց հետո գիշերը շինարարական աշխատանքները վերսկսվել են։
Բնապահպան ակտիվիստներին մինչ օրս միացել են պատգամավոր Անահիտ Բախշյանը, լրագրող Նվեր Մնացականյանը, Տեր Կյուրեղ քահանա Թալյանը, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Արմինե Հայրապետյանը, Սուրեն Առուստամյանը, Արտակ Ներսիսյանը, Ամիրխանյանը, «Բյութիֆայդ» խմբի մեներգիչ Անդրեն, շոումեններ Հայկոն, Հովոն և ուրիշներ։
Ավելի քան մեկ շաբաթ հանրային տարածքի պաշտպանները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել «Մաշտոցի պուրակում» իրականացվող շինարարությունը և ապամոնտաժել արդեն տեղադրված կոնստրուկցիաները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը