France-Presse. Պաղեստինյան խմբավորումները կհայտարարեն Իսրայելի հետ զինադադարի մասին
Մերձավոր Արևելք
Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները մտադիր են Իսրայելի հետ զինադադար հայտարարել:
Ինչպես նշում է France-Presse գործակալությունը զինադադարը կսկսի գործել տեղական ժամանակով ժամը 06:00-ին:
Համաձայն Համաս և Իսլամական Ջիհադ խմբավորումների աղբյուրի` այս որոշումը ընդունվել է եգիպտական գաղտնի ծառայությունների ճնշման ազդեցության տակ: Զրուցակիցը France-Presse-ին հայտնել է, որ եգիպտական գաղտնի ծառայություններին հաջողվել է որոշ ջանքերի և կապերի շնորհիվ հասնել Իսրայելի հետ զինադադարի խնդրի համաժողովրդական համաձայնությանը:
Ավելի վաղ մեզ հայտնի էր, որ օրերս իսրայելական ավիացիան ռմբակոծել էր Գազայի հատվածում գործող գրոհայիններին, ինչի արդյունքում զոհվել էր ինը պաղեստինցի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)