ԲՈՀ-ի Մանկավարժության 020 խորհրդում ակնհայտ անօրինականություններ են տեղի ունենում
Բլոգոսֆերա
Հրապարակայնորեն դիմում եմ ԲՈՀ-ի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Լ.Արզումանյանին` խնդրելով ուշադրություն դարձնել ՀՊՄՀ-Ի Մասնագիտական խորհրդում տիրող անօրինականություններին:
13.02.2014թ տեղի ունեցած Անահիտ Մկրտչի Առաքելյանի պաշտպանությանը եղել են ակնհայտ անօրինականություններ:
ՀՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Մանկավարժության 020 խորհրդում ակնհայտ անօրինականություններ են տեղի ունենում խորհրդի նախագահ Մ. Աստվածատրյանի գլախավորությամբ: Նա իրեն իրավունք է վերապահում հրապարակային պաշտպանությունից րոպեներ առաջ ատենախոսի վրա հոգեբանական լուրջ ճնշումներ գործադրել և հորդորել հրաժարվել հրապարակային պաշտպանությունից ասելով. «եթե անգամ պաշտպանես և անցնես այս խորհրդով, ապա ԲՈՀ-ը կփակի այս խորհուդը.......եթե անգամ գնաս պաշտպանության չես անցնելու»:Աստվածատրյանը նույնիսկ առաջարկել է ատենախոսին դիմում գրել և իբրև առողջական խնդիրների պատճառով հրաժարվել պաշտպանությունից: Փաստորեն Տիկին Աստվածատրյանը նախ շանտաժի միջոցով է փորձում տապալել պաշտպանությունը, իսկ դա չստացվելու դեպքում իր թիմով ապահովում է անհրաժեշտ դեմ ձայները: Ստացվում է, որ նա այդ խորհրդում «հանացավոր խումբ» է ձևավորել նույն խորհրդի մի քանի անդամների հետ և նախքան հրապարակային պաշտպանության կայանալը արդեն որոշում է այդ աշխատքը տապալի, թե ոչ, այն դեպքում երբ աշխատանքի վերաբերյալ որևէ բացասական կարծիք չի եղել գրավոր ձևով, ինչպես նաև բացասական ելույթ չի եղել հրապարակային պաշտպանության ընթացքում: Նույն Աստվածատրյանը մինչ պաշտպանության օրը բազմիցս հանդիպելով ատենախոսին երբևէ չի նշել այդ աշխատանքում առկա որևէ թերության մասին: Փաստորեն այդ խորհրդում գիտական աստիճանները շնորհվում են ըստ Մ.Աստվածատրյանի սուբյեկտիվ ցանկության, այլ ոչ ըստ աշխատանքի:
Հ.Գ. Ի դեպ հրապարակային պաշտպանությանը չնայած Աստվածատրյանի ճնշումներին Անահիտ Առաքելյանը կարողացել է ուժ գտնել և փայլուն ներկայացնել իր աշխատանքը: Սրա վկայությունն է նույն խորհրդի կողմից արված տեսաձայնագրությունը:
Գրառումը` Գայանե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ