7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ականատեսն եղանք Ս.Սարգսյանի հարց ու պատասխանին ԵԿՄ համագումարի ժամանակ։ 45 րոպեանոց այդ տեսանյութը տեղադրված էր կայքերից մեկում։ Չգիտեմ, բացի այդ ՀՀ Նախագահն այլ ելույթ ունեցել է,թե՝ ոչ։ Այնուամենայնիվ այս հարց ու պատասխանը հետաքրքիր էր։ Անկեղծ ասեմ, Ս.Սարգսյանը առաջին ատիճանի տրամաբանությամբ հստակ էր պատասխանում։ Բայց միայն առաջին աստիճանի տրամաբանությամբ, չարաշահելով թվերն ու փաստերը, կապակցելով մակերեսային, փաստերի առաջին կարգի առնչություննները։ Հաճախ նա, թվում էր, գետնին էր գամում իր ընդդիմախոսներին։ Բայց այստեղ նա օգտագործում էր տիգրանսարգսյանական մի հնարք. նա փոքր-ինչ խեղաթյուրում էր այն, ինչ ասում են ընդդիմախոսները (մեջբերում անելով վերջիններիս կողմից չասված կամ էլ լավագույն դեպքում մի ծայրահեղականի կողմից ասված կարծիք) և հետո այդ չասված միտքը մի լավ քլնգում էր։ Մեծ հաշվով Նախագահը, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր։
Այն տեսանյութում, որ ես եմ դիտել, նրան 4 տնտեսական հարց են տվել։ Անդրադառնամ դրանց էպիզոդ առ էպիզոդ։
1. Հարց տրվեց 2013թ. խոստացած տնտեսական աճը (7%) չպահպանելու պատճառների, կենսամակարդակի մասին։ Նախագահի պատասխանն այսպիսին էր. այս տարվա (2013թ) երկրորդ կիսամյակին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են։ Իբրև փաստ նա մեջբերեց ՌԴ տնտեսական աճի տեմպի դանդաղումը տարվա կտրվածքով (1.4%), երբ տարեսկզբին կանխատեսվում էր 4, ավելի ուշ 3.4% աճ։ Նշեց նաև, որ ԵՄ տնտեսական աճն էլ վատն էր տարեվերջին (0-ին մոտ)։ Եվ ասաց, որ մեր 3.5% աճ ը (ի դեպ, առաջին անգամ է, որ բարձրաստիճան պաշտոնյան փաստեց 3.5% թիվը, քանզի մինչ այդ այն հիշատակվել էր ՏԱՑ համար) այնքան էլ վատ չէ։ Ի՞նչ ենք սրան պարտավոր ասել։ Նախ, սա Տիգրան Սարգսյանի միտքն է, որ իբր թե համաշխարհային տնտեսության դանդաղեցման պատճառով մեր աճն էլ է դանդաղում։ Եվ սա սուտ է։ 2013-ին աշխարհի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս (վերջնական թիվը չկա, բայց պարզ է, որ այն 2.9-3.1%-ի արանքում է)։ Պ-ն Նախագահ, սա վերջին 15 տարիներին (1998-2013) 7-8-րդ ցուցանիշն է։ Այն պարզապես պատմության մեջ կմնա լավ տարիներից մեկը։ Ի՞նչու եք հատկապես հիշում ՌԴ-ին։ ԱՄՆ տնտեսությունը կանխատեսված 2 տոկոսի փոխարեն աճել է 2.9%, Չինաստանինը՝7.4-ի փոխարեն 7.7%։ ԵՄ տնտեսությունն էլ, ի դեպ, 2013-ի 4-րդ եռամսյակին դուրս է եկել ռեցեսիայից (անկումից)։ Ադրբեջանի տնտեսութույնն աճել է 5.5% (առանց նավթի՝ 10տոկոս, իսկ 2012-ին՝ 9.7%)։ Վրաստանի թվերը դեռ չկան։ Դուք հասկանում եք, որ մեր ախոյանն Ադբեջանն է։ Այդ 3.5% էլ բլեֆ է։ Նայեք, այն ստացվել 2013-ի դեկտեմբերին ֆանտաստիկ աճեր նկարելով գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում։ 2013 դեկտ 2012-ի համեմատ գյուղատնտեսության աճ են ցույց տվել 16.4%։ Էտ ցրտին։ Տարվա ընթացքում արտադրվել է 660.5 հազ տ կարտոֆիլ (մեկ շնչին'228 կգ), 875.9 հազ տ բանջարեղեն (1 շնչին 302 կգ), 548.8 հազ տ հացահատիկ և հատիկաընդեղեն, 338 հազ տ պտուղ, 241 հազ տ խաղող, 208 հազ տ բոստան։ Խիղճն էլ լավ բան է չ՞է։ Եթե գումարում ենք, ստացվում է, որ Հայաստանում 2013թ բնակչության մեկ շնչի հաշվով համարյա թե արտադրվել է 1000 կգ (1տ) բուսաբուծական արտադրանք։ 2013-ի ապրիլին, դրանից 1 տարի առաջ, դիմեցի Ձեզ, ասացի եկեք ստուգենք։ Անցյալ տարի խնդրեցի, որ ինձ տրամադրեն 2012թ ՀՆԱ դեֆլյատորի հաշվարկման դետալները։ Նույնիսկ Ձեր միջնորդությունից հետո այդ թվերը չստացա։ ԱՎԾ-ն, ֆինանսների նախարարը, գյուղնախարարությունը և կառավարության աշխատակազմը 48 էջանոց մի թուղթ ուղարկեցին, որոնք արտագրել էին մեթոդաբանական գրքերից։ Մյուս ճյուղերի վիճակագրությունը (ծառայություններ, հանքարդյունաբերություն) գյուղատնտեսությունից էլ վատ է։ Երկրորդ, դուք Ձեր առաջին ժամկետում (2008-2012թթ) խոստացել էիք կրկնապատկել ՀՆԱ-ն։ 100% աճելու փոխարեն այն աճել է 5.1%։ Խոսք էիք տվել ապահովել ՀՆԱ տարեկան աճ 7%։ Դուք 6 տարում (2008-2013թթ) տնտեսությունն աճեցրել եք 8.8%-ով։ Այսինքն 6 տարում եք արել այն, ինչ պիտի անեիք 1 տարում։ Երրորդ, խոսք էիք տվել 5 տարում կրկնապատկել մարդկանց եկամուտները։ Մինչդեռ 6 տարում աղքատությունը 23%-ից հասավ 35%-ի, գործազրկությունը 16.4%-ից՝ 18.5%-ի։ Պատասխանելով հարցին նշում եք, որ 2008-2013թթ գներն աճել են 40%-ով, իսկ աշխատավարձը 60%-ով։ Վա՞տ է հարցնում եք։ Հա վատ է, շատ վատ։ Նախևառաջ, 2008-2013թթ գներն աճել են 42.6%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱԱ)՝ 60.4%-ով։ Աճը 17.8% է խոստացված 100-ի փոխարեն։ Չխոստանայիք։ Այդպես եք չ՞է ընտրվել։ Եվ ապա, ՄԱԱԱ-ն հաշվարկվում է աշխատողների համար։ Չ՞է որ այդ ընթացքում պակասել է զբաղվածների թիվը։ 2007-ին ունեցել ենք 1188.5 հազ զբաղված, իսկ 2013-ին՝ 1129 հազ 1-ին եռամսյակում, 1179հազ 2-րդում և 1182 հազ 3րդում։ Տարեկան միջինը դեռ չկա։ Բայց պարզ է, ինչքան էլ ԱՎԾ կեղծի մի 40-50 հազ-ով պակաս կլինի 2007-ից։ Սա էլ ի դեպ Ձեր աշխատատեղեր ստեղծելու խոստման արդյունքն է։ Հիմա, գները պետք է համեմատել բնակչության եկամուտների թվի հետ, այլ ոչ թե ՄԱԱԱ-ի հետ։

2. Կուտակայինի մասով։ Հռետորական հարց եք դնում. 80 տոկոսը դեմ է։ Բայց այդ 80 տոկոսը չի գիտակցում իր շահը։ Իսկ ահա դուք և կառավարությունը գիտակցում եք։ Մի 20 տարով մի 5% փող է թող տան էլի, ասում եք, կբազմապատկենք։ Դուք տեղյակ եք ի՞նչ է ասում ընդդիմությունն այս կապակցությամբ։ Ծանոթ եք 2009-2010թթ ընդդիմության հրապարակած ծրագրերին։ Ոչ, իհարկե ծանոթ չեք։ Նայեք ասում եք երկրին երկար փող է պետք։ Նշում եք 20 տարի թիվը։ Բայց մեր դեպքում 45 տարի է։ Հասկան՞ում եք։ Այդ կառավարիչները , նախ, մեր երկար փողի կեսը դուրս են տանելու և ապա անելու են լավագույն դեպքում 10 տարվա ներդնում։ Տեսեք փողի կեսն այստեղ է մնալու չ՞է։ Իսկ մեզ մոտ 45 տարվա ներդրման գործիք կ՞ա։ Չկա։ 10 և ոչ ավել։ Հիմա, բա ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Արտասահմանում էլ 45 տարվա ներդրման գործիք չկա։ Հիմա հասկանում եք վեճի էությունը։ Եթե ներդրման գործիքները 10 տարեկան են, ապա ի՞նչու 10 տարին մեկ մարդկանց փողը չվերադարձնենք։ Մի հատ խորացեք էլի ընդդիմության ասածի մեջ։ Կամ ի՞նչու եք փողը հանրապետությունից դուրս հանում։ Ինքներդ եք ասում չ՞է մեր պետությունից դենը բան չկա։
3. Արտագաղթ, թվեր եք ասում. 200 հազ մարդ 1992-ին և 60 հազ 2001-ին և 31 հազ 2013-ին։ Բա եղա՞վ։ Ահա ձեզ թվերը. 1992թ. -228 հազ. մարդ, 1993թ՝ -141 հազ մարդ, 1994թ՝ -120 հազ մարդ, 1995թ՝ -37 հազ մարդ, 1996թ՝ -20 հազ մարդ և 1997թ՝ 31 հազ մարդ։ Լսեք, բայց 1992-1997թթ այդ 577 հազ մարդուց 330 հազարը եղել են Ադրբեջանից եկածները։ Այսինքն դուրս է եկել ՀՀ 247 հազ քաղաքացի 6 տարում։ Բայց այդ 6 տարուց 3-ը պատերազմ է եղել։ Այո դժբախտաբար ձեզ հետ միասին (այն ժամանակ դուք էլ էիք կառավարության անդամ) մենք չկարողացանք նրանց պահել։ Բա պատերազմը։ Հաղթանակների 90 տոկոսը եղել է, երբ կառավարությունում էիք իմ վարչապետության օրոք։ Այդ ի՞նչն է ձեզ այդքան վրդովեցնում։ Այն ժամանակ ասեիք, որ եկեք հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ ցանկացած գնով։ Բաքվից ու Կիրովաբադից եկած ժողովուրդն էլ երևի մնար երկրում։ Բա ի՞նչու չէիք առաջարկում։ Բացի դա, հենց հայտնվում է առաջին տնտեսական աճը (1994-1996թթ), արտագաղթը տասնապատիկ անկում է ապրում։ Ի դեպ, 2001-ին -60 հազ թիվ չկա։ Կա -22 հազար։ Հիմա 6 տարի է ղեկավարում եք երկիրը. թվերն են՝ 2008 (-23.1 հազ), 2009 (-25 հազ), 2010 (-46.7 հազ), 2011 (-43.8 հազ), 2012 (-49 հազ) և 2013թ՝ -42 հազար։ 230 հազ մարդ 6 տարում։ Պատերազմի 6 տարիները 247 հազար, ձեր 6 տարիները 230 հազար։ Բա ամոթ չ՞ի։ 1995-ն ավելի լավ է եղել, քան 2013-ը։ Բացի այդ. ասում եք արտագաղթի տեմպը նվազում է։ Դուք չգիտեք, որ փոքր թվից փոքր էլ արտագաղթ կլինի։
4. Հայռուսգազարդի մասով։ Ասում եք, ի՞նչ կարիք կար 20%-ը պահելու։ Ի՞նչ էր դա տալու։ Է որ ադպես եք մտածում, ժամանակին 80%-ը չտայիք։ Վերջին 15 տարիներին դուք կամ հայ-ռուսական հանձնաժողովի անդամ եք եղել, կամ վարչապետ, կամ նախագահ։ Այնուհետև, ասում եք 189 դոլարով գազ ենք առնում, ամենաէժանը։ Մի հատ կար՞ող եք նշել, այդ 189-ը ինչ գործնական նանակություն ունի Հայաստանի համար։ Ոչ մի։ Միևնույնն է, մեզ այն վաճառվում է 393 դոլարով։ Հիմա 189 + 204 է, թե 100 + 293 ի՞նչ տարբերություն։ Բացի դա դուք Նախագահ եք և ձեր ասած փաստերն անաչառ պետք է լինեն։ Ուրեմն իմացեք, Բելառուսը գազը ստանում է 166 դոլարով։ Այ այնտեղ 166-ը թիվ է։ Քանզի մանրածախն էլ 155 է։ Այնուհետև, ասում եք ընդդիմությունը պիտի հակառակն ասեր. ոչ 30 տարով, այլ 60 տարով կնքեիք պայմանագիրը։ Բա ե՞ղավ։ Ո՞վ է ձեզ տվյալ տվել 30-ամյա ներդրումների մասով։ Ներդրումների բաղադրիչը այդ պայմանագրում 11 տարի է։ Կա 9 տոկոսի շահութաբերության պահանջը։ Իսկ դա նշանակում է 11 տարի։ Իսկ վատ է ընդդիմությունը, որ հայտնաբերում է, որ փոքր և խոշոր սպառողների միջև ճիշտ բալանսի, աշխատավարձի մակարդակի ճիշտ հաշվառման և ներդրումների ռացիոնալացման հաշվին կարելի է բնակչության համար գազի գինը կրճատել 60 դոլարով։ Գիտենք չէ՞ որ ասում ենք։ Ձեր կառավարությունում քանի հոգի է միջազգային կազմակերպությունում գրքեր գրել նույն Գազպրոմի մասին։ Բացեք կարդացեք էլի։
Հերիք է։ Մի անգամ ՀՀԿ-ականները ԱԺ-ում ասացին մեզ. մենք շախմատ ենք խաղում, դուք շաշկի։ Իրականում մենք շախմատ ենք խաղում, իսկ դուք շաշկի էլ չեք խաղում, այլ “չապաև” եք խաղում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված