Մաշտոցի պուրակի ակտիվիստը հացադուլ է անում
Հասարակություն
Մաշտոցի պուրակի պաշտպանության ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանը 8-օրյա հացադուլ է հայտարարել: Պահանջը մնում է նույնը. անմիջապես դադարեցնել Մաշտոցի պուրակում շարունակվող շինարարությունը: Հացադուլավորը իր այս քայլով ցանկանում է ապացուցել, որ խաղաղ ցույցը ևս կարող է վճռական լինել:
Հիշեցնենք, որ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակ տեղափոխելու դեմ ուղղված նստացույց-ակցիան երեկ ավելի մարտական դրսևորում էր ստացել. ցուցարարները, քաղաքապետի՝ իրենց հետ հանդիպել հրաժարվելուց հետո, գրավել էին կրպակների կառուցապատման տարածքը և հայտարարել, որ այնտեղից դուրս չեն գա, մինչև իրենց պահանջը չկատարվի, և շինարարությունը չդադարեցվի: Երեկոյան, սակայն, ցուցարարները ոստիկանության աշխատակիցների հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ կհեռանան այնտեղից՝ պայմանով, որ ոստիկանները կհսկեն տարածքը և թույլ չեն տա այնտեղ շինարարական աշխատանքների իրականացում: Բայց պայմանավորվածությունը խախտվել էր. գիշերը կրպակների շինարարությունը շարունակվել էր, ինչի հետևանքն էլ դարձավ առաջին հացադուլավորի ի հայտ գալը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը