Ավտոերթ, քայլերթ. Պարույր Հայրիկյանը հրավիրում է հավաքի
Բլոգոսֆերա
«Սա էլ Փետրուարի 18-ի միջոցառումների ժամանակացոյցն է ու երթուղիները։
10։30-11։15 Ծաղիկներ ԱԻՄ հիմնադիրներից Մովսէս Գորգիսեանի շիրիմին եւ Հաւերժական կրակի մոտ աիմականների ներկայացում։
Աւտոերթ ժամը 11։15-ից՝ Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրից կը ընթանայ Լենիգրադեան-Սեբաստիայի փող.- Բագրատունեաց-Նժդէհի հրապարակ- Նժդէհի փողոց-Արշակունեաց – Քրիստափոր- Տիգրան Մեծի-Հրապարակ-Նալբանդեան-Սայաթ Նովայ-Բաղրամեան-Կասեան-Կոմիտաս-Դաւիթ Անյաղթ-Ռուբինեանց-Գայի պողոտայ-Թեւոսեան-Քոչինեան- եւ H3 ճանապարով դէպի Գառնի։ Մասնակցութիւնն ազատ է։
Հանրահաւաքը տեղի կունենայ Ազատութեան հրապարակում ժամը 16։00-17։30
Քայլերթը կսկսուի Ազատութեան հրապարակից եւ կը ընթանայ՝ Սայաթ Նովայ, Տէրեան, Թումանեան, Աբովեան, Հրապարակ, Նալբանդեան փողոցներով։ Երթը կաւարտուի ազատութեան երգիչ Միքաէլ Նալբանդեանի յուշարձանին ծաղկէպսակ դնելու արարողութեամբ եւ հանդէսով՝ 18։30 19։00։
Աւտոերթի, հանրահաւաքի եւ քայլերթի նպատակն է՝ խոնարհուել ազատասէր նախնիների յիշատակի առջեւ, նշել Ազատութեան օրը եւ քննարկել Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցերը»,- գրառումը` Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ