Այսօր ռուս դերասանուհի Վերա Ալենտովայի ծննդյան 70-ամյակն է
Գիտություն և Մշակույթ
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հայտնի դերասանուհին ծնվել է 1942–ին՝ Արխանգելսկի շրջանի Կոտլաս քաղաքում, դերասանների ընտանիքում: Վերան սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստուդիա–դպրոցում՝ Վ. Պ. Մարկովի մոտ: 1962-ին Ալենտովան ամուսնացել է իր համակուրսեցի Վլադիմիր Մենշովի հետ: 1965-ին ստուդիա-դպրոցն ավարտելուց հետո դերասանուհին աշխատել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան թատրոնում:
1965-ին մեկնարկեց դերասանուհու դեբյուտային՝ «Թռիչքի օրեր» ֆիլմը։ Իսկ մեկ տարի անց արդեն նա նկարահանվեց «Աստղերն ու զինվորները» ֆիլմում։
Վերա Ալենտովան, «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմով առաջադրվելով Բրյուսելում կայացած միջազգային կինոփառատոնին, հաղթող է ճանաչվել «լավագույն կին դերասան» անվանակարգում։
1992-ին Ալենտովան դարձել է ՌԴ ժողովրդական արտիստ։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում դերասանուհին նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, ներկա պահին նա նկարահանվում է սերիալներում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում