Ուիթնի Հյուսթոնի Նյու Ջերսիում գտնվող բնակարանը վաճառքի է դրվել
ԱՄՆ
Ուիթնի Հյուսթոնի Նյու Ջերսիի բնակարանը, որտեղ երգչուհին ապրել է գրեթե 15 տարի, վաճառքի է հանվել, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
1175 քմ տարածք զբաղեցնող Հյուսթոնի առանձնատունը վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով։ Հենց այս բնակարանում է ապրել երգչուհին իր նախկին ամուսին Բոբի Բրաունի հետ։
Առանձնատունը գտնվում է Մենդհամ Թաունշիպ քաղաքում։ Բնակարանի վաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ բնակարանի գնորդն այն կարող է տեսնել միայն համապատասխան գինը վճարելուց հետո։
Հյուսթոնի այս բնակարանն առաջին անգամ վաճառքի է դրվել 2009–ին 2.5 միլիոն դոլարով, որից հետո բնակարանի արժեքը մի քանի անգամ նվազել է, սակայն այն չի վաճառվել։
Այժմ բնակարանը վաճառքի է դրվել ի շահ երգչուհու դստեր՝ Բոբի Կրիստինայի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)