Թուրքական կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին հայ կնոջ է առաջադրել
Թուրքիա
Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կուսակցությունների թեկնածուների առաջադրման ժամանակ հետաքրքիր անակնկալ է գրացվել: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Ստամբուլի Ադալար թաղամասում իր թեկնածուներին: Այս մասին հայտնում է «Ռադիկալ» պարբերականը:
Եթե մյուս բոլոր կուսակցությունների առաջադրած անձանց գերակշիռ մեծամասնությունը տղամարդիկ են, ապա ԺԴԿ-ի առաջադրած 12 թեկնածուներն էլ կին են, իսկ կուսակցության առաջադրած թեկնածուների մեջ կա նաև մեկ հայ: Թեկնածուների թվում են նաև երկու հույն, մեկ արմատներով ամերիկացի, մեկ ալևի:
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը տեղի կունենա մարտի 30-ին: Կմասնակցեն իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում», ինչպես նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» և ձախակողմյան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)