Գեներալ Հայկազի ետողորմյան
Հասարակություն
Ըստ Լուրեր.com-ի տեղեկությունների՝ անցած շաբաթ անցկացված ԵԿՄ համագումարին հրավիրված չի եղել Հայկազ Բաղմանյանը, սակայն իմանալով, որ համագումարին ներկա է գտնվելու Սերժ Սարգսյանը, նա խնդրել է գեներալ Սեյրան Օհանյանին, որպեսզի նա իրեն իր հետ տանի ԵԿՄ համագումար: Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանը 2008 թվականին առաջիններից էր, որ դուրս եկավ ԵԿՄ-ից, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը չի սատարում Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու: Այսօրվա դրությամբ միայն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է, ով ԵԿՄ-ից դուրս գալուց հետո չի վերադարձել այդ կառույց, իսկ մնացած «դուրս եկածները» ոչ միայն վերադարձել են, այլ նաև Մանվել Գրիգորյանի հետ միասին զբաղված են Սերժ Սարգսյանին սատարելու գործընթացով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը