Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի հիշատակին
Հասարակություն
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական, ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Այս մասին ասված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Դպրատանը մարզի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին և հայոց գրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին փետրվարի 21-ը հայտարարել է մայրենիի միջազգային օր: Օրվա կապակցությամբ ողջ հանրապետությունում կազմակերպվել են մայրենիին նվիրված մի շարք միջոցառումներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը