Մտավորականները պարգևատրվեցին ԱԺ պատվո մեդալով
Հասարակություն
Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ հյուրընկալվել էին խորհրդարանում: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը