Քեյթ Մոսը նյարդային խանգարում ունի
Աշխարհ
Բրիտանացի թոփ–մոդել Քեյթ Մոսը (Kate Moss) հայտնվել է դժվարին իրավիճակում։ Ինչպես հաղորդում են անգլիական ԶԼՄ–ները, անսպասելիորեն անզգայացել է նրա աջ ձեռքը։
Նորաձևության աստղի մոտ հայտնաբերվել է «նյարդային խանգարում», ինչն էլ հանգեցրել է վերջույթի պարալիզացմանը, հայտնում է Daily Mail–ը՝ հղում կատարելով Մոսի ընկերներին։ Բժիշկները կարծում են, որ դա վտանգավոր չէ, և ժամանակավոր բնույթ են կրում։
Պարբերականի հաղորդմամբ՝ այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել, երբ Քեյթը եղել է Փարիզում։ Առավոտյան՝ արթնանալուց հետո, Քեյթը հասկացել է, որ «չի զգում իր աջ ձեռքը»։ Հյուրանոցի բժշկի հետ խորհրդակցելուց հետո նա մեկնել է Լոնդոն, որտեղ էլ նրա անձնական բժիշկները վստահեցրել են, որ նա լիովին կվերականգնվի, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ