Նորաձևությունը դարձել է հասանելի և տգեղ. Վիվյեն Վեսթվուդ
Աշխարհ
Հայտնի բրիտանացի դիզայներ Վիվյեն Վեսթվուդին (Vivienne Westwood) դուր չի գալիս ժամանակակից երիտասարդների ոճը, ավելին՝ դիզայներն այն անվանում է «տգեղ»։
Տիկին Վեսթվուդը, որն ապրիլին կդառնա 71 տարեկան, կարծում է, որ նորաձևությունը դարձել է չափից դուրս հասանելի, որը չէր կարող բացասաբար չազդել երիտասարդ սերնդի ճաշակի վրա։
«Այսօր բոլորը նման են կլոնների, և ընդհանուր գորշ զանգվածից տարբերվում են միայն իմ հասակակիցները։ Մենք վերածվել ենք ոչ մի բանի մասին չմտածող կոնֆորմիստների։ Մարդիկ երբեք այսքան տգեղ տեսք չեն ունեցել, ինչպես որ ներկայումս է։ Հասանելի նորաձևությունը հանգեցրել է նրան, որ մենք սկսել ենք քանակը գերադասել որակից»,– ամփոփել է Վեսթվուդը։ Աղբյուրը՝ kleo.ru։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ