Մարկ Ուոլբերգը ցույց է տվել իր երեխաներին՝ ինչպես են հեռացնում դաջվածքները
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը (Mark Wahlberg), որը հայտնի է իր բուռն անցյալով, ներկայումս հոգատար հայր է։ Նա չի ցանկանում, որ իր երեխաները կրկնեն իր սխալները։ Այդ է պատճառը, որ նա իր ավագ երեխաներին իր հետ տարել է տատու–սրահ, որպեսզի նրանք իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ինչ ցավոտ և դժվար ընթացակարգ է դաջվածքների հեռացումը։
Սկզբում Ուոլբերգին խոստացել էին հեռացնել նրա մարմնի դաջվածքները 8 կամ 10 գործողության արդյունքում։ Սակայն դրանց թիվն անցել է 30-ը, իսկ գործընթացը դեռ անավարտ է։
Հիշեցնենք, որ դերասանը նախկինում կախվածություն է ունեցել թմրանյութերից և բազմաթիվ իրավախախտումներ թույլ տվել, որոնցից մեկի հետևանքով նույնիսկ 2 տարի անցկացրել ուղղիչ աշխատանքային գաղութում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ