Ամերիկայում առատ ձյան պատճառով երեք մարդ է զոհվել
ԱՄՆ
Ամերիկայի հյուսիս-արևելքում տեղացող առատ ձյան պատճառով 2.5 մլն. մարդ մնացել է առանց էլեկտրոէներգիայի, իսկ երեքը մահացել են:
Նրանցից երկուսը մահացել են շարքից դուրս եկած հոսանքի գծերի ելեկտրական հարվածից, իսկ մեկը` ձյան հետևանքով առաջացած ավտոճանապարհային պատահարի արդյունքում:
Եղանակի տեսության ազգային ծառայությունից (NWS) հայտնում են, որ ձյան տեսքով ամենաուժեղ տեղումները գրանցվել են Մասաչուսեթս նահանգում` առավելագույն՝ 54.8 սմ ձյուն: Բացի այդ, առատ ձյան տեղումներ են գրանցվել Նյու-Յորք, Նյու-Ջերսի, Քոնեքտիկուտ և այլ քաղաքներում ու նահանգներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)