Անջելինա Ջոլին անհանգստանում է իր և իր ընտանիքի անվտանգության համար
Աշխարհ
Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իր և իր ընտանիքին ինչ–որ անծանոթ է սպառնում։
«Ինձ սպառնալիքներով հաղորդագրություններ են ուղարկել, որոշ բաներ ուղարկել են նաև համացանցի միջոցով։ Սրանք ուղղակի սպառնալիքներ չեն, ես իմ անվտանգության համար չեմ անհանգստանում, ուղղակի որոշ մարդկանց մեջ այնքան ագրեսիվություն կա, որ ես նույնիսկ չգիտեմ, կկարողանան նրանք ճիշտ հասկանալ ֆիլմը»,– ասել է Անջելինան։
Խոսքն Անջելինայի դեբյուտային աշխատանքի՝ «Արյան և մեղրի երկրում» ֆիլմի մասին է, որում ներկայացված են 1990-ական թթ. Բալկանյան պատերազմի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Ֆիլմի նկարահանումները Ջոլիին ոչ միայն ուրախություն և մեծ բավականություն են պատճառել, այլ նաև նյարդային խանգարում։
Նշենք, որ անհայտ անձինք կոտրել են Ջոլիի հետ այդ ֆիլմի վրա աշխատող մի քանի անձանց մեքենաների ապակիները և նույնիսկ նրանց էլեկտրոնային փոստարկղերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ