Մադրիդի «Ռեալ»-ը խաղի վերջին րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը. ՉԼ 1/8 եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր Մոսկվայի «ԲԿՄԱ»–ին։ Չնայած եղանակային խիստ պայմաններին՝ խաղը բավականին հետաքրքիր արդյունք ունեցավ։ Մադրիդցիներին խաղի 28-րդ րոպեին առաջ մղեց Քրիշտիանու Ռոնալդուն։ Իսկ արդեն խաղի վերջին վայրկյաններին «ԲԿՄԱ»-ն կարողացավ խուսափել պարտությունից՝ Պոնտուս Վերնբլումի խփած գոլի շնորհիվ:
Իհարկե, պատասխան խաղում սա գրեթե ոչինչ չի տալիս մոսկվացիներին, քանի որ Իսպանիայում «Ռեալ»-ի դեմ պայքարելը շատ դժվար կլինի։ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ներկայիս առաջատարը՝ Մադրիդի «Ռեալ»–ը պահպանում է այս զույգի ֆավորիտի իր կարգավիճակը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն