Նուդիստական ծովափնյա հանգստավայրերի առցանց քարտեզ
Աշխարհ
Աշխարհի բոլոր նուդիստներն այժմ արդեն կարող են տեղեկանալ, թե որտեղ է թույլատրվում անարգել մերկանալ և արևայրուք ընդունել։
MapMuse ընկերությունը հայտարարել է, որ ստեղծելու է նուդիստական ծովափնյա հանգստավայրերի քարտեզ, որը թողարկվելու է iPhone հեռախոսների համար նախատեսված ծրագրի տեսքով։
Ծրագիրը կոչվելու է «Մերկ ծովափ» (Nude Beach)։ Այն առցանց ռեժիմով տեղեկացնելու է այն բոլոր հանգստավայրերի ու ծովափերի մասին, որտեղ կարելի է հանգստանալ՝ առանց լողազգեստ կրելու։ Ծրագրի հեղինակներն ակնկալում են, որ այն մեծ ժողովրդականություն է վայելելու նախ այն պատճառով, որ նմանատիպ հանգստի սիրահարները նախկինում ստիպված են եղել առաջնորդվել հին քարտեզներով ու բամբասանքներով, և երկրորդը՝ նրանց թիվն օրեցօր ավելանում է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ