«Հայկական Ժամանակ». ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին առաջիկա ընտրությունները չե՞ն հետաքրքրում
Հայկական Մամուլ
Ի հեճուկս ընդդիմության ակնկալիքների, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է Հայաստան գործուղել 250 կարճաժամկետ և 24 երկարաժամկետ դիտորդ: Ավելի քիչ, քան 2007-ին և 2008-ին:
2007 թվականի մայիսի 12-ի ՀՀ Աժ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ունեցել է 411 կարճաժամկետ դիտորդ, որոնք մասնակցել են միայն քվեարկության օրվա դիտարկմանը: Բացի այդ, եղել է նաև 29 երկարաժամկետ դիտորդից և 15 փորձագետից բաղկացած խումբ: 2008-ի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուղարկել Է 28 երկարաժամկետ և 333 կարճաժամկետ դիտորդ ու 16 հոգանոց փորձագիտական խումբ: Թվում էր, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի իր դիտորդների թիվը առաջիկա ընտրություններում: Սակայն, զարմանալիորեն, հակառակ պատկերին ենք ականատես լինում: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ Հայ ազգային կոնգրեսը մի քանի անգամ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակնկալում է ԵԱՀԿ մինչև երկու հազար դիտորդի մասնակցություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ