«Ամոթ է, որ նախարարը օգտագործում է թուրքերեն «ղալաթ» բառը»
Բլոգոսֆերա
Աշոտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրայր Թովմասյանը բառարան է գրել:
Հրատարակվել է ՀՀ Արդարադատության նախարարության' «Ղալաթը հայոց մեջ» տերմինների բառարան: Հեղինակ' Հրայր Թովմասյան, Երևան 2014:
Ցանկացողները կարող են ձեռք բերել Հրայր Թովմասյանի աշխատասենյակից:
Նախաբանում նախարար Թովմասյանը նշել է. «Այնպես է ստացվել, որ Արդարադատության նախարարությունը հանդես է գալիս իրավական նախաձեռնություններով, սակայն հաճախ դրանք արժանանում են հանրային ընդդիմության, իմ խոսքերը լրագրողները ճիշտ չեն հասկանում: Չգիտեմ' ինչո՞ւ է այդպես:
Ես էլ եմ նեղացել աշխարհքից, հեռանում եմ իրավաբանությունից, ստեղծում այլընտրանքային իրավունք ու կդառնամ դրա առաջնորդը: Ես դա կանեմ, ու դուք բոլորդ կտեսնեք:
Այժմ իմ բոլոր հրապարակային ելույթներում ես նոր իրավաթուրքական տերմին եմ ասելու: Առաջին բաժինը «Ղ» տառն է և առաջին բառը «Ղալաթն» է: Սա իրավական կատեգորիա է, որ հիմնականում կիրառում եմ ես, երբ ինձ տանիք կանգնողներին զրպարտում են»,- գրված է Հրայր Թովմասյանի այլընտրանքային իրավական բառարանում:
Հ.Գ. Կարծում եմ ամոթ է, որ նախարարը օգտագործում է թուրքերեն Ղալաթ բառը: Ափսոս, որ նրա բառավարաշարն այդքան սակավ է...»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ