«Երկիր». Գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը շատացել է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ին մոտ կանգնած «Երկիր»-ի աղբյուրների պնդմամբ կուսակցությունում շատացել է գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը: Հենց այդ պատճառով է, որ ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում ինչպես պատասխանել գործարար կնոջ' կուսակցությանն անդամակցելու ակնարկին: Անորոշ վիճակում է հայտնվել նաև Սիլվա Համբարձումյանը: Նա չնայած հայտարարել էր, որ քաղաքական իր որոշումների մասին կհայտարարի փետրվարի 10-ին, բայց անակնկալի գալով ՀՀԿ-ականների պահվածքից' լռում է: Չնայած շարքային հանրապետականներին Սիլվան դուր չի գալիս, բայց անգամ նրանք հասկանում են, որ գործարար կնոջ փողերը նախընտրական շրջանում հաստատ իրենց չեն վնասի: Չի բացառվում նաև, որ Սիլվա Համբարձումյանն առհասարակ հրաժարվի ՀՀԿ մտնելուց, բայց «տակից» աշխատի ՀՀԿ-ի համար: Որոշ խոսակցությունների համաձայն էլ, նա կարող է մտնել իրեն հարազատ մեկ այլ կուսակցություն...


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ