«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ին Օսկանյանի անդամակցության հարցը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ
Հայկական Մամուլ
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' ԲՀԿ նախագահ Գագիկ Ծaռուկյանն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի' ԲՀԿ-ին անդամագրվելը նախօրոք քննարկել ու համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, նա այդ թեմայով լուրջ քննարկումներ է ունեցել նաև Մոսկվայում իր վերջին այցերից մեկի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով'միայն երկու կողմերի համաձայնությունը ստանալուց հետո Ծառուկյանը ԲՀԿ շարքերն է ընդունել Օսկանյանին, դեռ ավելին, ցանկանում է նրան ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարում: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրերը:
«Նման հարցերը մեր կուսակցությունում քննարկվում են քաղաքական խորհրդում և պարոն Ծառուկյանի գլխավորությամբ: Մնացած խոսակցություններն անմտություն են»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ