«Առավոտ». Քաղաքապետը Ռիոյի հարցերը լուծե, գուքա փողոցների սառույցը կմաքրե
Հայկական Մամուլ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5 օր է՝ 9 հոգանոց պատվիրակությամբ Բրազիլիայում է կամ, ինչպես կասեին Գյումրեցիները, Ռիոյի կառնավալում է: Այս փաստը տարբեր քննարկումների է արժանացրել Facebook-ի «Լեննագանցիք» խմբում: Օգտատերերից շատերին հետաքրքրել է, թե ովքեր են պատվիրակության կազմում և ինչ միջոցներով են այդ թանկարժեք ճամփորդությունը կազմակերպել: Խմբի անդամներից մեկը, դիմելով լրագրողներին, գրել էր.«Հարգելի լրագրողներ, ձեզ տեսնեմ, կարո՞ղ եք պարզել իմ հարցերի պատասխանները.կա՞ նրանց մեջ գոնե մի պարող, գոնե քաղաքապետարանում պարապե՞լ են սամբա, թե՞ պիտի գնան խայտառակվեն: 2-րդ հարց՝ ի՞նչ գումար է ծախսվել, և 3-րդ՝ այդ գումարով ի՞նչ կարող էին անել Լեննագանում»: Մեկ այլ օգտատեր էլ հումորով հավելել էր.«Գյումրեցինե՛ր, մի քիչ համբերեք, քաղաքապետը Ռիոյի հարցերը լուծե, գուքա փողոցների սառույցը կմաքրե»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ