7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

«ԲՀԿ-ի թիրախը Շարմազանովն է»

Բլոգոսֆերա

Գոռ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ գործադիր մարմնի նիստից հետո ԲՀԿ-ին տված գնահատականները խիստ նյարդայնացրել են այդ կուսակցության ներկայացուցիչներին: Մասնավորապես Շարմազանովը հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տարիներ առաջ կողմ է քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և այդ կուսակցության անդամները նույնիսկ ներգրավված են եղել աշխատանքային խմբում:

Մի կողմ թողնելով իմ վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ՝ փորձեմ հասկանալ բանավեճի բուն էությունը: Նախ, անհասկանալի է, թե ժողովրդի նկատմամբ ԲՀԿ-ի սերը ինչու հրապարակային դրսևորում ստացավ հենց իշխանական կոալիցիային չանդամակցելուց հետո: Դեռ այն ժամանակ, երբ հարցը քննարկվում էր, ունենալով ազդեցիկ լծակներ և հասարակությանը առավել պիտանի լինելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ Բարգավաճի անդամները ոչ միայն լռել են այն ամենի մասին, որի մասին այժմ աղաղակում են, այլև ակտիվորեն նպաստել են համակարգի ներդրմանը: Վերջերս ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու գործընթացը տևել է ավելի քան 10 տարի: Այդ տարիներին ԲՀԿ-ն լուռ վայելում էր իշխանությունը և որևէ կերպ անհանգստության նշաններ ցույց չէր տալիս երկրում տիրող տարբեր գործընթացների նկատմամբ: Իսկ այժմ, հավանաբար իշխանության համար կարոտախտից այրվելով, մարդիկ նետվել են անորոշ պայքարի՝ չունենալով որևէ քաղաքական պոտենցիալ:

Ի վերջո, եթե ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, ինչու է հետ քաշվում քաղաքական պրոցեսների ժամանակ և ակտիվանում՝ դրանից հետո: Իրենց ժողովրդականության մասին սեփական հեռուստաալիքով և տասնյակ կայքերով օրական ավելի քան հարյուր անգամ հայտարարող ուժը հասարակության համար պայքարելու առավել ազդեցիկ հարթակ, քան նախագահական ընտրություններն են, ունե՞ր: Իհարկե ոչ: Ի՞նչը ստիպեց այդ կուսակցության առաջնորդին՝ վերջին պահին, երբ արդեն պատրաստ էին առաջադրման մասին մամլո հաղորդագրությունները, հետ քաշվել պայքարից: Անձնակա՞ն, թե՞ հասարակական շահերը: Ինչու են այս մասին լռում ԲՀԿ-ականները: Ինչո՞ւ բացատրություններ չեն տալիս: Թե ժողովրդի համար պայքարի քողի տակ անձնական նպատակները քողարկելը շատ ավելի հեշտ է:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ վերջին համագումարին: Թվում էր, թե այդ կուսակցությունը վերջապես հստակ կհայտարարի՝ ընդդիմադիր քաղաքական ուժ են, թե իշխանամետ, կողմ են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, թե դեմ, սակայն կրկին իրական նպատակները սքողվեցին ժողովրդի սիրո անվան տակ: Իսկ այդ մասին մենք լսում ենք քսանչորսժամյա ռեժիմով: Ոչ մի հստակ պատասխան, ոչ մի իրական հայտարարություն չհնչեց: Դրա փոխաներ ԲՀԿ-ականները գերադասեցին բանավեճի մեջ մտնել ՀՀԿ-ն ներկայացնող քաղաքական ֆիգուրի հետ:

Մինչդեռ թվում էր, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ի թիրախը լինի ոչ թե Շարմազանովը, այլ գործող համակարգն ամբողջությամբ: Երևի այդ կուսակցության ամբողջ պոտենցիալը բավարարում է միայն Շարմազանովի դեմ պայքարելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված