«Հայկական Ժամանակ» ԱԱԾ-ն չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլէկտրոնային նամակագրությունները
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել: Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետևելու համար: Հետևելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձևակերպում է «սպասարկում» բառով:
«ՀՀ-ում ինտերնետային կապի արագությունների և հոսքերի ծավալների կտրուկ աճի հետևանքով, հանգույցի առկա հզորություններով գործող կայքերի և ցանցերի անխափան սպասարկումը շարունակելու նպատակով լրացուցիչ համկարգչային սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել»,-այսպես է պատճառաբանել ԱԱԾ-ն իրեն 36 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտությունը: ԱԱԾ-ն, ըստ ամենայնի, չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլէկտրոնային նամակագրությունները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ