«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի փեսան ու ՀՀԿ-ական Պալաչը բախվել են
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի և Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջև: Համաձայն թերթին հասած տեղեկությունների՝ Պալաչը, չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է նախկին ղեկավարի ՝ Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին: Վերջինս Պալաչին հիշեցրել է, թե նա ում շնորհիվ է «հացի տեր դարձել», ասել, որ իրենք են ողջ կյանքը պահել նրան, մինչդեռ վերջինս հիմա իրենց դեմ է դուրս եկել: Թերթի տեղեկություններով՝ թեև խոսակցությունը բավական թեժ է եղել, սակայն բանը չի հասել ծեծկռտուքի կամ փոխհրաձգության: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանն այս լուրերը որակեց «անլուրջ խոսակցություն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ