Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդը հայտնաբերվել է Ավստրալիայում
Աշխարհ
Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդը` mwt13 կարատ, հայտնաբերվել է Ավստրալիայի Քեմբերլի շրջանի Արգեյլ ադամանդի հանքավայրում։
12.76 կարատանոց ադամանդը անվանել են «Հոբելյանական վարդագույն Արգեյլ»` ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի գահակալության 60–ամյակի։
Այն հիշեցնում է 1947–ին Տանզանիայում հայտնաբերված 24 կարատանոց Williamson Pink ադամանդը, որը մշակման ենթարկվելուց հետո նվիրվեց թագուհուն։
Argyle Pink Diamonds–ի ներկայացուցչի խոսքերով, այն իր չափերով Ավստրալիայում մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ վարդագույն ադամանդն է։ Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, այն մշակվելուց հետո կներկայացվի մի քանի հեղինակավոր ցուցահանդեսներում, որից հետո աճուրդի կդրվի։
Աշխարհում վարդագույն ադամանդի 90%–ը գտնվում է Ավստրալիայի Արգեյլ հանքավայրում, որը պատկանում է հանքարդյունաբերության համաշխարհային գիգանտ Rio Tinto ընկերությանը, հաղորդում է Газета.Ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ