«Հայկական Ժամանակ». Տարօրինակ բաներ են կատարվում Իջևանի քաղաքապետարանում
Հայկական Մամուլ
Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին լուրջ խոչընդոտի է հանդիպել:Արդեն որերորդ անգամ հնարավոր չի լինում ավագանու նիստ անցկացնել քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու համար:
Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետևանքով քվորում չի հավաքվում: Նույնը տեղի է ունեցել նաև երեկ: Այսպիսով, քաղաքապետարանն աշխատում է առանց հաստատված բյուջեի: Թերթը նշում է նաև, որ Տավուշի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում տարօրինակ մի փաստով. հունվարի 26-ի գիշերը քաղաքապետարանի մի աշխատակից մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այնտեղ գույքահարկի հետ կապված ինչ-որ տվյալներ փոխել: Վարկած կա, որ դա արել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ: Մեկ այլ վարկածով՝ գիշերը հենց Ներսիսյանն է նրան բերել քաղաքապետարան՝ սպիտակ ջիփով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ