«Ու՞ր է մեր հեղափոխությունը»
Բլոգոսֆերա
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամբողջությամբ հասկանում եմ հայրենակիցներիս խանդավառությունը ուկրաինական դեպքերի առնչությամբ, քանի որ մեր երկրի վիճակը ժանտախտային է:
Բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ այն, ինչ արվում է Ուկրաինայում, մենք արել ենք քսանչորս տարի առաջ, ավելի գրագետ, ավելի կազմակերպված:
Եվ սա այն դեպքը չէ, երբ կրկնությունը գիտության մայրն է: Հատկապես, որ դեռևս չենք պարզել մեր անկման իրական պատճառները:
Մեր երկիրը հեղափոխության կարիք է զգում, բայց դա չի լինելու եվրոպական կամ բոլշևիկյան տիպի: Այն լինելու է Հոգևոր Հեղափոխություն, որը վերադարձնելու մեզ մեր կորսված ԴԵՄՔՆ ու ՈԳԻՆ:
Լինելու է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ