«Բարեբախտաբար չձերբակալեցին». Արտակ Հերիքյան
Բլոգոսֆերա
Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«23:00-ից հետո Երևանի Մոսկովյան- Թումանյան խաչմերուկում ծիծաղելը քրեորեն հետապնդելի է: Շաբաթ, 23:00-ից հետո, Բրյուսովի անվան համալսարանի մոտ, տաքսի սպասելիս, ընկերներիս հետ ծիծաղեցի երկու բաժակ վիսկի խմածի ծիծաղի բարձրությամբ: Մոտեցան երկու ոստիկան եւ զգուշացրին «լռության ժամի» մասին եւ, բարեբախտաբար, չձերբակալեցին «լեզվին տվող» օրինախախտիս: Զարմացած էի շատ: Հետո շոյվեցի, որ մեր քաղաքում քաղաքացիներիս անդորրը այդպես աչալրջորեն հսկվում է: Հետաքրքիր է` ինչու նույն ոստիկանները երբեք չեն հերթապահում Ռուբինյանց 20-ի մոտ, որի պատուհանների տակ երբեմն այնպիսի «բազառներ» են լինում, որ դրանց համեմատ ծիծաղի «աղմուկը» Բաբաջանյանի «Նոկտյուրնի» չափ հաճելի կլիներ:
Հ.Գ.- Համաշխարհային գրականության մի շատ արժեքավոր գործում կարդացել եմ պատմություն այն մասին, թե ինչպես էին «քաղաքապետի սիեստայի ժամին արգելում տրամվայների երթեւեկությունը քաղաքապետարանի դիմացի փողոցով»: Ով կհիշեցնի` դա որ ստեղծագործությունն էր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ